Շվեդ միլիարդատեր Հանս Ռաուզինգը, ով մասնակցել է Tetra Pak ընկերության հիմնադրմանը, որը զբաղվում էր սննդամթերքի փաթեթավորմամբ, մահացել է 93 տարեկանում, հայտնում է BBC News-ը:
Ռաուզինգը ընկերության հիմնադիր Ռուբեն Ռաուզինգի որդին է եւ այն ղեկավարել է 1950-1995 թվականներին: Դրանից հետո նա ընտանեկան բիզնեսի իր բաժնեմասը վաճառել է եղբորը:
Ռաուզինգը Շվեդիայում եւ Մեծ Բրիտանիայում հայտնի էր որպես բարեգործ:
Forbes-ի գնահատմամբ՝ Ռաուզինգ ընտանիքի կարողությունը կազմում է 12 մլրդ դոլար, եւ նրանք Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքներից մեկն են:
Ռաուզինգների ընտանիքը վերջին տարիներին հայտնվել էր աղմկոտ սկանդալի կենտրոնում. Հանս Ռաուզինգի որդին պայմանական պատժաժամկետի էր դատապարտվել այն պատճառով, որ չէր հայտնել իր կնոջ մահվան մասին:





























