Գինու եւ գինեգործության ոլորտում կառավարման ամերիկյան ասոցիացիան (AAWE) Facebook-յան իր էջում հրապարակել է 80 երկրների ցուցակը, որոնք 2018 թվականի արդյունքներով գինու խոշորագույն արտահանողներն են:

Հրապարակված ցուցակի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը. գինու արտահանումը հանրապետությանը բերել է 9,4 մլն դոլարի եկամուտ:

Արտահանմամբ Հայաստանին մեկ կետով գերազանցում է Բելառուսը (9,9 մլն դոլար), իսկ Հայաստանին ըստ ստացած եկամուտի հաջորդում է Բրազիլիան (9 մլն դոլար):

Գինու արտահանմամբ առաջատարների եռյակում են Ֆրանսիան (11 մլրդ դոլարից ավելի), Իտալիան (7 մլրդ դոլարից ավելի) եւ Իսպանիան (3 մլրդ դոլարից ավելի):