Աշխարհի վերջին մնացել է երկու ամսից էլ պակաս ժամանակ. այն կգա այս տարվա մայիսի 21-ին: Դրանում համոզված է կալիֆորնիացի քարոզիչ Հարոլդ Քեմփինգը, ով սպասում է Քրիստոսի երկրորդ գալստին, գրում է բրիտանական The Independent թերթը:
Այդ օրն, ըստ քարոզիչի կանխատեսումների, Երկրի բնակչության 2 տոկոսը «կհամբարձվի», իսկ մնացածները կհայտնվեն դժոխքում:
Նա պնդում է, որ աշխարհի վերջը կգա մայիսի 21-ին, որովհետեւ դա կլինի 722500-րդ օրը մ.թ. 33 թվականի ապրիլի 1-ից հաշված (այդ օրն, ըստ նրա, խաչել են Քրիստոսին):
Հոռետեսները նշում են, որ Քեմփինգն առաջին անգամ չէ, որ նմանատիպ կանխատեսումներ է անում: 1994-ի սեպտեմբերի 6-ին նրա հարյուրավոր ունկնդիրներ հավաքվել էին Կալիֆորնիայի Ալամիդեի սրահում եւ սպասում էին Քրիստոսի գալստին, բայց այդպես էլ սպասելով էին մնացել:





























