Չինաստանի ներկայացուցիչների հետ առեւտրային հարցերի շուրջ խորհրդակցությունները կկայանան սեպտեմբերին: Այդ մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան բացատում լրագրողների համար իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Fox News հեռուստաալիքի կողմից:

«Մենք երկխոսություն ենք վարում Չինաստանի հետ. հանդիպումը մնում է ուժի մեջ: Այն նախատեսվում է իրականացնել սեպտեմբերին»,-ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ այսօր ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի եւ Չինաստանի կողմից սահմանված փոխադարձ մաքսատուրքերը: