Մարտի 28-ի երեկոյան Պակիստանի հյուսիս-արեւմտյան հատվածում  գրոհայինները հարձակվել են հատուկնշանակայինների խմբի վրա, զոհվել է 14 ոստիկան: Ներքին զորքերի ստորաբաժանմանն ուղեկցել է պահակախումբը,  սակայն Ակախել բնակավայրի մոտ գրոհայինները ականանետերով գնդակոծել են պահակախմբին:

Զոհված ոստիկանների շարքում կան նաեւ բարձրաստիճան սպաներ` գնդապետ եւ կապիտան: Գրոհայինների շարքում կորուստների մասին չի հաղորդվում:

Պակիստանում ծայրահեղականները հաճախ են իրականացնում ահաբեկչական ակտեր, մահապարտ-գրոհայինների մասնակցությամբ ակցիաներ ընդդեմ ոստիկանության, զինվորականների, խաղաղ բնակիչների եւ կենտրոնական իշխանության ներկայացուցիչների: Պակիստանյան ԶԼՄ-ների գնահատականներով, 2007 թ-ից երկրում ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 3,5 մարդ: