Բնության պահպանության նորզելանդական դեպարտամենտը տեղեկացրել է, որ մարդկանց հետ չափից ավելի սերտ շփումը խանգարում է դելֆիններին ապրել իրենց սովորական կյանքով, հաղորդում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով Lonely Planet-ին։
Դա հանգեցնում է ծովի բնակիչների պոպուլյացիայի նվազմանը։ Մեծ դելֆինները շատ մարդամոտ են եւ իրենք են լողում մարդկանց ընդառաջ։ Բազմաթիվ զբոսաշրջիկները շեղում են նրանց, եւ նրանք կեր չեն որոնում իրենց եւ ձագերին կերակրելու համար, տեղեկացրել են մասնագետները։ Մարդիկ անգամ խանգարում են նրանց քնել։ Ծոց վերադարձող դելֆինների թիվը վերջին 20 տարում կրճատվել է՝ 270-ից հասնելով 31-ի։ Նոր Զելանդիայում մեծ դելֆիններն անհետացման վտանգի առջեւ են հայտնվել։ Իշխանությունները նշել են, որ արգելքը վերաբերում է տուրօպերատորներին, որոնք ճանապարհորդություններ են կազմակերպում Կղզիների ծոցում։




























