Թուրքիայում իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է եւ առգրավվել Պաբլո Պիկասոյի կտավը, որը գողացել էին 20 տարի առաջ: Այս մասին հաղորդում է թուրքական Radikal թերթը:

Ոստիկանական գործողությունն անցկացվել է Բալըքեսիր քաղաքում, որի արդյունքումձերբակալվել է 41-ամյա մի տղամարդ, որի տանն էլ հենց գտել են Պիկասոյի կտավը: Ձերբակալվածի անունը հետաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում:

Խոսքը գնում է Պիկասոյի վրձնին պատկանող կտավի մասին, որը գողացել էին Քուվեյթի թանգարանից 1991 թվականին Պարսից ծոցի  պատերազմի ժամանակ: Կտավի արժեքը 10 մլն դոլար է: