Օրինագծով առաջարկվում է թույլ տալ ամեն ամսվա ընթացքում մատակարարվող օգտագործված ոռոգման ջրի համար վճարն իրականացնել դրամը մատակարարող ընկերության համապատասխան հաշիվներին բանկերի կամ բանկոմատների, փոստային կամ այլ փոխանցամիջոցով մինչեւ հաջորդ ամսվա 15-ը փոխանցելու միջոցով։ Այս մասին խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Ջրօգտագործող ընկերությունների եւ ջրօգտագործող ընկերությունների ասոցիացիաների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ սեպտեմբերի 2-ին ասաց օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա նաեւ նշեց, որ այդ օրինագիծը, խորհրդարանի կողմից ընդունվելու դեպքում, պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականի հունվարի 1-ից։ «Մենք հույս ունենք, որ դա թույլ կտա հետեւում թողնել նախկին որոշակի կոռուպցիոն սխեմաները։ Նաեւ թույլ կտա գյուղի բնակիչներին գտնել սպասարկումների վճարման այլ միջոցներ, որպեսզի ապագայում նրանք խուսափեն սպասարկումները ձեռքից ձեռք վճարելուց, որը որոշակի ռիսկեր է ստեղծում։ Այդկերպ քաղաքացիները կկարողանան խուսափել նաեւ հնարավոր դատական գործընթացներից»,- պարզաբանել է Բագրատյանը։
Նշենք, որ օրինագծերի փաթեթն արժանացել է միաձայն դրական եզրակացության խորհրդարանի մշտական հանձնաժողովի անդամների կողմից։




























