Այսօր` մարտի 29-ին լրանում է Մոսկվայի «Լյուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում ահաբեկչության մեկ տարին, քննությունը պարզել է 40 մարդու կյանք խլած ահաբեկչության բոլոր կատարողներին եւ կազմակերպիչներին:
Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ըստ այդմ, կազմակերպիչներից մեկը դաղստանցի Մագոմեդալի Վագաբովն է, ով սպանվել է անցած տարվա ամռանը տեղի ուենցած հատուկ գործողության արդյունքում` Գունիբ գյուղում: Նրա հետ սպանվել էին նաեւ ահաբեկչության այլ կազմակերպիչներ:
Պարզվել է նաեւ ահաբեկչությունների կազմակերպիչը` 22-ամյա Գուսեն Մագոմեդովը, ով էլ ուղեկցել է Մարիամ Շարիպովային եւ Ջանետ Աբդուբալլեւին Կիզլյարից Մոսկվա:
Իսկ այժմ Մոսկվայում մտավախություն ունեն, որ հանցագործության տարելիցին նոր ահաբեկչություն կարող է լինել, եւ լրջորեն խստացրել են անվտանգության միջոցառումները:





























