Ղրղըզստանում հացադուլ հայտարարած կալանավորներից երկուսը մահացել են թոքախտից: Այս մասին հաղորդում է Ղրղըզստանի ՆԳՆ վարչության պետ Թաալայբեկ Ակբաեւը։

«Երկու մահվան դեպքերն էլ գրանցվել են թիվ 27 գաղութում տեղի ունեցող հացադուլի հետեւանքով։ Մահացած կալանավորները հիվադ են եղել թոքախտով։ Նշեմ, որ թիվ 27 քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժն են կրում տարբեր հիվանդություներով` հատկապես թոքախտով տառապող հանցագործներ,»,-ասել է Թաալայբեկը։

Հիշեցնենք , որ Ղրղըզստանի ուղղիչ հիմնարկներում 2009թ  93 կալանավոր է մահացել, 2010-ին` 90 կալանավոր: Մահացածների մեծ մասը հիվանդ են եղել թոքախտով եւ սպիդով։