Ավստրալիայում վեգանը հարեւաններին դատի է տվել այն պատճառով, որ նրանք մսի եւ ձկան խորոված են պատրաստում բակում, հայտնում է ավստրալական «Nine» պարբերականը:

Սիլլա Քարդենը հայց է ներկայացրել Արեւմտյան Ավստրալիայի Գերագույնն դատարան՝ բողոքելով, որ հարեւանները բարբեքյու են պատրաստում, ծխում, եւ երեխաները բասկետբոլ են խաղում:

Քարդենն իր հարեւաններին մեղադրում է դիտավորյալ անհարմարություն պատճառելու մեջ: «Դա դիտավորյալ է արվում,- ասել է նա: - Այն ամենն, ինչն զգում եմ՝ ձկան հոտն է: Ես չեմ կարող վայելել իմ հետնաբակը»:

Առաջին ատյանի դատարանը փետրվարին գործը մերժել էր:

Գերագույն դատարանը նույնպես հուլիսին նրա պահանջը մերժել էր: Բայց կինը չի հանձնվում: Նա վերաքննիչ բողոք է ներկայացրել: «Ես լավ մարդ եմ: Ես պարզապես լռություն եւ անդորր եմ ցանկանում»,- ասել է նա՝ հավելելով, որ մտադիր է շարունակել իրավաբանական պայքարը: