Ամերիկյան Նյու-Հեմփշիր նահանգի ատոմակայանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: Reuters-ի փոխանցմամբ, ահազանգը հնչել է կայանի արտադրական շինության տարածքում վերելակի հրդեհման պատճառով:

«Սիբրուկ» ատոմակայանի տարածքում հրդեհման ահազանգը ստացվել է օպերատիվ ծառայություններում: Դեպքի կապակցությամբ  արտակարգ դրության ցածր աստիճան է հայտարարվել: Կայանի սեփական հրշեջ հաշվարկները օպերատիվ կերպով արձագանքել են եւ մարել հրդեհը: Քաղաքի փրկարարական ծառայությունները չեն մասնակցել հրդեհի մարմանը:

Ատոմակայանի վարչակազմում հատուկ ընդգծում են, որ կրակը էներգաբլոկների մոտ չի եղել: Նշվում է նաեւ, որ ատոմակայանի անձնակազմին եւ Սիբրուկի բնակիչներին ոչինչ չի սպառնացել: