Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ219+800-կմ228+000 հատվածի նորոգման աշխատանքներն իրականացնում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը։ Կատարվում են փոսային նորոգման, հարթեցման եւ նոր մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելուց հետո նախատեսվում է իրականացնել կողնակների լրացման եւ հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման եւ ճանապարհածածկի գծանշման աշխատանքներ:
Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում պահպանել երթեւեկության կանոնները:



























