Ճապոնիայի կառավարությունը երկրում տագնապի մակարդակն առավելագույնի է բարձրացրել: Հանդես գալով խորհրդարանում` Ճապոնիայի վարչպետ Նաոտո Կանն ասել է, որ իրվաիճակը «Ֆուկուսիմա» ատոմակայանում մնում է անկանխատեսելի:
«Իրավիճակը շատ ծանր է: Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները` վնասվածքների առաջացումը կանխելու համար: Մենք չպետք է թույլ տանք ուրանային միջուկների գերտաքացումը» ,-ասել է կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդոնոն, գրում է Vesti.ru-ն:
Վթարված ատոմակայանի տարածքում հայտնաբերվել է նաեւ պլուտոնիում, որը կարող է դուրս թափանցել ռեակտորից: Երկրորդ էներգաբլոկից դուրս է հոսել բարձր` մարդու կյանքի համար վտանգավոր աստիճանի ռադիոակտիվության ջուր:
Ըստ փորձագետների` պլուտոնիումի ի հայտ գալը վկայում է ռեակտորում միջուկի մասնակի հալման մասին:
Միժամանակ հաղորդվում է, որ անհետացել է ԱԷԿ-ը կառավարող «Տեպկո» էներգետիկ ընկերության նախագահ Մասատակա Սիմիձուն: Երկրում լուրեր են տրածվել նրա հեռացման կամ ինքնասպանության մասին: Ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ իրենց ղեկավարը երկար ժամանակ հիվանդ է եղել, սակայն դժվարացել են նշել, թե վերջին անգամ երբ են նրան տեսել:





























