Ռուսաստանի կառավարական հանձնաժողովն այսօր` մարտի 30-ին քննարկում է ներգաղթի քաղաքականության նոր հայեցակարգը: Ըստ նախագծի` Ռուսաստանը արմատապես փոխում է վերաբերմունքը ներգաղթյալների նկատմամբ. քվոտավորումը հանվում է, աշխատանքի տեղավորման հարցը` մեղմացվում:
Նոր հայեցակարգն առավելագույնս կհեշտացնի ներգաղթյալին աշխատանքի ընդունելու հարցը, բայց գործատուից կպահանջվի վճարել «սպիտակ» աշխատավարձ եւ հարկեր ու սոցվճարներ կգանձի: Ավելի հեշտ կլինի բարձր որակավորում ունեցողների հարցը, որոնք կհամարվեն մասնագետներ` հրավիրված իրավաբանական անձանց կողմից, որոնք պատրաստ են տարեկան ավելի քան երկու միլիոն ռուբլի վճարել ներգաղթյալին:
Հայեցակարգի մշակողները հուսով եններգաղթյալների հաշվին բարելավել երկրի ժողովրդագրական իրավիճակը, աշխատանքի ընդունվողները կարող են ապրելու մնալ Ռուսաստանում:




























