Չիկագոյի բնակչուհու վրա ավելի քան 135 կգ քաշով կատվաձուկ է ընկել։ Կենդանին նրա վրա ընկել է ջրում կատարած թռիչքի ժամանակ, երբ կինը, նրա ամուսինը եւ երեխաները հանգստանալիս են եղել Ֆլորիդայում եւ ջրային զբոսանք են կատարել փոքրիկ նավակով, հայտնում է UPI-ն՝ վկայակոչելով WFOR-TV-ին։
Ջեննի Հոշ անունով կնոջն օգնության է եկել նրա ամուսինը, ով կնոջ վրայից հանել է կատվաձկանը եւ փորձել կենդանուն դուրս նետել նավից, գրում է Lenta.ru-ն։
Շուտով զբոսանավին են մոտեցել Ֆլորիդայի վայրի բնության պահպանության կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր էլ օգնել են ամուսիներին։ Ոչ ձուկը, ոչ էլ Ջեննին վնասվածքներ չեն ստացել։ «Միլիոնից մեկ դեպքում է, որ որեւէ մեկի հետ կարող է նմանօրինակ անհավատալի պատմությունը պատահել»,- ասել են բնապահպանական տեսչությունում։





























