Թաիլանդի` հզոր ջրհեղեղից տուժած Սամույ կղզու օդանավակայանը մասամբ վերսկսել է աշխատանքը: Երկու չվերթներով Բանգկոկ են ժամանել 376 ուղեւորներ:
Ինչպես հայտնել են օդանավակայանի ղեկավարությունից, «ներկայումս մենք աշխատում ենք, հաջողվել է երկու չվերթ անել, հետաձգվել է 52-ը, օդանավակայանում մի քանի հազար մարդ է գտնվում»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում զբոսաշրջիկներից մեկը հայտնել է, որ դրամարկղերի մոտ քաոս է տիրում, ուղեւորները բառացիորեն կռիվ են անում տոմսերի համար` ձգտելով րոպե առաջ տուն հասնել:
Օդերեւութաբաններ կանխատեսումներով, անձրեւները կշարունակվեն առնվազն մեկ օրվա չափ: Իշխանություները տարհանում են բնակչությանը եւ զբոսաշրջիկներին Չավենգ, Լամաի եւ Բոպուտ շրջաններից:
Սա ամենաուժեղ ջրհեղեղն է այս տարածաշրջանում վերջին 30 տարում:





























