Մոսկվայի Կրեմլի Բորովիցկի աշտարակի դարպասներով ներխուժել է մի մեքենա, որի ղեկին կին է եղել, իսկ սրահում երկու երեխա: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ոստիկանության աղբյուրը: Կինը պահանջում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նա արգելափակել է դռները եւ ոստիկաններին ներս չի թողնում, որոնք փորձում են բանակցություններ վարել: Մեքենան շրջապատված է;

Հերթապահի խոսքով, նա նման քայլ երկրորդ անգամ է անում: Կնոջ անունը Ալեսյա Ռուդենկո է:  Նա 32 տարեկան է, Բրյանսկի մարզի բնակիչ: Երեխաները 9 եւ 7 տարեկան են: Նա բնակարան եւ նյութական օգնություն է պահանջում, սպառնում է  սպանել իրեն եւ երեխաներին: