Շվեյցարական Բազել քաղաքում այս օրերին տեղի ունեցող Միջազգային ժամացույցների եւ թարկարժեք զարդերի սրահում (BASELWORLD 2011) խոշոր գողություն է գրանցվել:
Անհայտ հանցագործներին հաջողվել է գողանալ 4 մեծ ադամանդ, որոնց արժեքը մի քանի միլիոն ֆրանկ է:
Բազելի դատախազության տվյալներով, հանցագործությունը տեղի է ունեցել մարտի 30-ի առավոտյան: Երեք մարդ շեղել են ստեդներից մեկի աշխատակցի ուշադրությունը, իսկ նրանց հանցակիցները գողացել են մոտ 30 կարատանոց քարերը, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Կորուստը նկատելուց հետո, տաղավարը փակվել է 30 րոպեով եւ բոլոր ելքերը փակվել են, սակայն չարագործներին հայտնաբերել չի հաջողվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Այս գողությունն առաջինը չէ BASELWORLD-ի պատմության մեջ: 2009-ին 29-ամյա երիտասարդը փորձել է գողանալ 13 մլն ֆրանկ արժողությամբ թանկարժեք քարը, սակայն ձերբակալվել է ոստիկանների կողմից եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման:





























