Լոնդոնի  նորակառույց օլիմպիական մարզադաշտից  ոչ հեռու մի կնոջ են ձերբակալել, որի մոտ  պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։

Ըստ ոստիկանության տվյալների, կնոջ մոտից հայտնաբերված պայթուցիկ սարքերը եղել են չնչին քանակության, սակայն կասկած չկա, որ նա կապ ունի ահաբեկչ  ակտիվիստների հետ:

Ոստիկանությունում չեն նշել պայթուցիկ սարքերի տեսակներն ու քանակը, հայտնի է միայն, որ սարքերը հայտնաբերվել են մեքենայի զննության ժամանակ։

Ձերբակալությունը կատարվել է այն պահին երբ հայտարարվել է մարզադաշտի կառուցապատման ավարտի մասին։