Ավստրիայում ձերբակալել է մի տղամարդ, ում կասկածում են, թե բանկ է թալանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիմակով:

Հաղորդվում է, որ կողոպուտի ժամանակ նա բանկի աշխատակցին սպառնացել է ատրճանակով, ապա թաքնվել է մեքենայով: Դեպքից մեկ ժամ անց նրան ձերբակալել են հարեւան անտառում:

Ավստրիական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ կասկածյալի մոտ, ով Գերմանիայի քաղաքացի է եղել, հայտնաբերվել են գողացված փողերը, դիմակն ու զենքը: