Ադրբեջանական բանակի զինվոր է հանկարծամահ եղել։
Նավթալանի շրջանում տեղակայված զորամասում հանկարծամահ է եղել Մամեդլի Քամիլ Լյատիֆ օղլուն, ապրիլի 1-ին հայտնել է Trend գործակալությունը։
Տեղեկատվությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաեւը։ Նրա խոսքով, մահվան հանգամանքները պարզվում են։
Նշենք, որ մարտի 31-ին զենքի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով վիրավորվել էր ադրբեջանցի զինծառայող Ջաֆարով Անար Զաբիտը։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։





























