Դեյվ Էդվարդսը Քորթմաքշերի գյուղի մոտ 272 կգ քաշով հսկայական ձուկ է բռնել, հայտնում է EchoLive-ը։

Ջրային ռեսուրսների պահպանման կանոնների համաձայն, ձկնորսները գրանցել են բռնված էակին, նշել են նրա չափերը եւ բաց թողել։ Մինչ այդ Էդվարդսը հասցրել է լուսանկարվել հազվագյուտ ձկան հետ։ Հարկ է նշել, որ ձկնորսների բռնածը եղել է սովորական թյունոս, որը անհետացող տեսակ է։ Նրա որսն ու վաճառքը խստորեն կարգավորվում է միջազգային կանոններով։