Ժամանակակից տղամարդիկ մեծ կուրծք ունենալու հետեւանքով սկսել են ավելի շատ դիմել վիրաբույժներին։ Նրանց կուրծքը շատ հաճախ մեծ է լինում, քան կանացի ոչ մեծ չափը։ Այս մասին հայտարարել են ավստրալացի հետազոտողները։
Նրանց խոսքով, եթե 30 տարի առաջ կոսմետիկ վիրաբուժությունը տղամարդկանց որպես կրծքագեղձի փոքրացման օբյեկտ չէր դիտում, ապա մեր օրերում երեւույթը ավելի քան նորմալ է դարձել։
Ինչպես հաղորդվում է, նմանօրինակ վիճակ ստեղծվել է ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ ԱՄՆ-ում։ Անցած տարվա տվյալներով, 2009-ի համեմատությամբ վիրաբույժներին կուրծքը փոքրացնելու խնդրով դիմած ամերիկացի տղամարդկանց թիվն աճել է 6 տոկոսով։
Այս խնդիրը տղամարդկանց մոտ ամենից հաճախ ծագում է ստերոիդներ ընդունելու կամ կտրուկ նիհարելու հետեւանքով։ Բացի այդ, կրծքի մեծացման պատճառ կարող են դառնալ հակադեպրեսանտները, էստրոգեններով քսուքները եւ թմրամիջոցները։
Նշենք, որ հետազոտողները հայտնել են, որ յուրաքանչյուր տարի կանացի կրծքի միջին չափն ավելի է մեծանում։





























