Հայաստանին Ռուսաստանի կողմից մատակարարվող գազն անհամեմատ ավելի էժան է Եվրոպական մի շարք երկրներին մատակարարվող գազի գնի համեմատ: Այս մասին ապրիլի 4-ին Հայաստանում գազամատարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ խորդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նա նշեց, որ սպառողներին մատակարարվող բնական գազի սակագները ձեւավորվում են «Էներգետիկայի մասին» օրենքով ամրագրված սկզբունքների հիման վրա եւ հաշվարկվում են Հանձնաժողովի 2004 թվականի համապատասխան որոշմամբ: Նազարյանը նշեց, որ ցանկացած սպառող պետք է փոխհատուցի իրեն մատուցվող ծառայությունների համար նախատեսված ծախսերը: Նրա խոսքով` փոքր սպառողները, այդ թվում եւ բնակչությունը հանդիսանում են գազմակատակարարման վերջին օղակի սպառողները եւ նրանց գազամատակարարումը պահանջում է ավելի մեծ ծախսեր եւ ներդրումներ:
«Թեեւ բնակչությունն սպառում է մատակարարված գազի ընդամենը 30 տոկոսը, սակայն նրան բաժին է ընկնում համակարգի ամբողջ ծախսերի շուրջ 60 տոկոսը եւ ներդրումների գերակշիռ մասը»,-հավաստիացրեց Հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով` Հանձնաժողովի կողմից հաստատված սակագները հիմնականում ցածր են եվրոպական երկրներում սպառողներին մատակարարվող գազի սակագների համեմատ:
Մասնավորապես`բնակչության համար մատակարարշվող 1000 խմ-ի սակագինը, որը Հայաստանում 341 ԱՄՆ դոլար է, Էստոնիայում կազմում է 529 դոլար, Լատվիայում` 538 դոլար, Լիտվայում` 570 դոլար, Ֆրանսիայում` 817 դոլար, Բուլղարիայում` 518 դոլար, Մոլդովայում`359 դոլար: Ոչ կենցաղային սպառողներին վաճառվող 1000 խմ գազի սակագինը, որը ՀՀ-ում 243 ԱՄՆ դոլար է, Էստոնիայում կազմում է 540, Լատվիայում` 473, Լիտվայում` 484, Ֆրանսիայում` 402, Բուլղարիայում` 364, Մոլդովայում` 344 ԱՄՆ դոլար: «Կարծում եմ, թվերն իրենց մասին ինքնին խոսում են եւ մենկաբանության կարիք չկա»,-նկատեց Նազարյանը:
Լսումներին ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, հակադարձելով Նազարյանին, նկատեց, թե նրա կողմից նշված
երկրներում միջին աշխատավարձն ու եկամուտները Հայաստանի համեմատ նկատելի բարձր են, եւ այդ երկրները կարող են իրենց թույլ տալ ավելի բարձր գներով գազ սպառել: Նա նաեւ նկատեց, որ գազի գինը սահմանելիս Հանձնաժողովն առաջնորդվում է` ելնելով «Հայռուսգազարդի» կողմից ներկայացված ծախսերից`կապված գազի մատակարարման հետ: Բոստանջյանը նշեց, որ Հանձնաժողովը չունի անհրաժեշտ ինժեներատեխնիկական միջոցներ` ներկայացված ծախսերը լիարժեք ու համակողմանի ուսումնասիրելու եւ կողմնորոշվելու համար թե արդյոք «Հայռուսգազարդի» կողմից ներկայացված ծախսերը ճի՞շտ են ներկայացված, թե՞ ոչ:
Ի պատասխան, Հայաստանում եւ եվրոպական երկրներում մարդկանց եկամուտների միջեւ եղած տարբերության մասին հարցի, Նազարյանն ասաց, որ այդ հարցերի ուսումնասիրությունը չի մտնում իրենց հանձնաժողովի գործառույթների մեջ: «Մենք ընդամենը մեր գործն ենք անում»,-արձագանքեց նա:
Ինչ վերաբերում է «Հայռուսգազարդի» կողմից ներկայացված ծախսերի ճիշտ հաշվարկմանը, ապա Նազարյանի խոսքով, Հանձնաժողովը համալրված է անհրաժեշտ քանակի եւ որակի համապատասխան կադրերով: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Հայռուսգազարդի» կողմից ներկայացված եւ մեր կողմից հաստատված յուրաքանչյուր մեծության համար պատասխանատու ենք: Մենք հաշվարկել ենք, գնահատել ենք եւ սահմանել ենք այն մեծությունները, որը գտել ենք, որ այս պահին ճիշտ ատացոլում են իրավիճակը»,-հայտարարեց Նազարյանը:
Նշենք, որ ներկայումս սպառողների վաճառվող յուրաքանչյոր 1000 խորհանարդ մետր բնական գազի սակագներն են`ամսական մինչեւ 10 հազար խմ պառողների համար` 132 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, որը համարժեք է 341 ԱՄՆ դոլարին: Ամսական 10 հազար խմ-ից ավելի սպառողների համար` 243, 13 ԱՄՆ դոլար` ներառյալ ԱԱՀ-ն:
Հիշեցնենք, որ Հայաստան գազը ներկրվում է 180 ԱՄՆ դոլարով, սակայն քաղաքացիներին վճառվում է 341 դոլարով: Ներկայումս ՀՀ-ում կա 600 հազար գազ սպառող:
Խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությունը ՀՅԴ-ինն է:




























