Նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,21 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 53,20 դոլար, փոխանցում է RT-ն։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով, նվազել են 0,22 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,83 դոլարի։