Վրաստանի առաջին նախագահի որդին. այժմ բանտարկյալ Ցոտնե Գամսախուրդիան հատուկ նամակ է գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։
Իր նամակում Գամսախուրդիան պատմում է Վրաստանի իրավիճակի, ընտրական համակարգի, դատական համակարգի, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության մասին, հաղորդում է «Գռուզիա online»-ը։
Գամսախուրդիան խնդրել է, որ իր նամակի պատճենը փոխանցեն նաեւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին, Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններին, Վրաստանում ԵՄ ներկայացուցչությանը եւ հայտնի լրատվամիջոցների խմբագրություններին:
Ցոտնեն մեղադրվում է բանտային բժշկական համակարգը կարգավորողից կաշառք վերցնելու մեջ։ Մարտի 1-ին Գամսախուրդիային 8 տարվա ազատազրկման են դատապարտել: Պատիժը մեղադրյալը պետք է անցկացնի ճաղերի հետեւում, սակայն դատարանը ավելացրել է եւս 5 տարի։





























