Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել։

Ապրիլի 4-ին ՊՆ զորամասերից մեկում 1991 թվականին ծնված Ռամիլ Բորիս օղլու Ալիեւը իրեն պատկանող զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում կրակոց է արձակել, հաղորդում է АPА-ն։

Նա կրակել է Ասիֆ Սամիր օղլու Ալիեւի գլխին։ Ստացած վնասվածքից վերջինս մահացել է:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։