Ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորում՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ում (Վայք քաղաքի հարակից տարածք) ապրիլի 4-ի առավոտյան ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է Մ.Հովհաննիսյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 07 ՕԼ 031 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն` ամբողջությամբ:
Բացի այդ, այսօր` ապրիլի 5-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Սմբատ Զորավար փողոցի թիվ 22 տան բակում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.38-ին, մարվել`04.43-ին:
Ամբողջությամբ այրվել է Խ.Հարությունյանին պատկանող «Մերսեդես-Ե 230» մակնիշի 20 ՍՏ 078 համարանիշի ավտոմեքենան:





























