Նյու Յորքի քաղաքային իշխանությունները ցանկանում են արգելել ֆուա-գրան, հաղորդում է Americaru-ն:

Նյու Յորքի բնակիչների մեծ մասը կարծում է, որ այդ «ճոխության» համար չարժե տառապանքների ենթարկել բադերին եւ սագերին:

Ֆուա-գրան ֆրանսիական կերակրատեսակ է, որը պատրաստվում է բադերի եւ սագերի ճարպոտ լյարդից: Դրա համար թռչուններին հարկադրաբար օրական մի քանի անգամ կերակրում են կոկորդի մեջ խորը իջեցրած երկար խողովակի միջոցով: Բռնի կերակրման պրակտիկան հանգեցնում է նրան, որ թռչունների լյարդը մեծանում է, եւ կենդանիները սկսում են հիվանդանալ:

Բռնի կերակրման պատճառով աշխարհի մի շարք երկրներ եւ քաղաքներ արգելել են ֆուա-գրայի վաճառքը: ԱՄՆ-ում այդ արգելքը գործում է Կալիֆոռնիայում եւ շուտով կսահմանվի Նյու Յորքում: