Հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է  RT-ն:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 55,20 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,35 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,82 դոլարի: