Ապագա սերնդի Porsche 718-ը լինելու է կուպե եւ ռոդսթեր՝ էլեկտրական ուժային սարքերով, մեկ կամ երկու էլեկտրաշարժիչով, գրում է «Մոտոր»-ը։
Ինչպես տեղեկացնում է Car-ը, նոր Cayman-ը եւ Boxster-ը կկառուցվեն նոր պլատֆորմի վրա, որը կապ չունի Porsche Taycan էլեկտրամոբիլի հետ։ Նոր սերնդի կոմպակտ սպորտքարերի համար կմշակեն սեփական կառույց (գուցե, Rimac ընկերության մասնակցությամբ), կամ կփոխառեն նրա առանցքային տարրերը ապագա Porsche Macan քրոսովերի էլեկտրական տարբերակից։
Կուպեն եւ ռոդսթերը կլինեն գերազանցապես ալյումինային եւ շուկա կհանվեն մեկ կամ երկու էլեկտրաշարժիչանի մոդիֆիկացիաներով։ Ամենահզոր տարբերակը երկու առանցքանի շարժիչներով կունենա ավելի քան 400 ձիաուժ հզորություն, ինչն այն ավելի հզոր կդարձնի ներկայիս բոլոր Porsche 718-ներից, բացի GT4-ն։ Ամենայն հավանականությամբ, էլեկտրական կուպեները եւ ռոդսթերները կպահպանեն ավանդական S կամ GTS մակնշումները մոդիֆիկացիան նշելու համար։





























