Վայրի մարդասպան փիղը, որին վերջերս քնեցրել են տրանկվիլիզատորի օգնությամբ, սատկել է Հնդկաստանում, գրում է NDTV-ը:

35 տարեկան փիղը բռնվել է նոյեմբերի 11-ին Ասսամ նահագում Ռոնգջուլի անտառում: Ավելի ուշ անտառային դեպարտամենտը կենդանուն տեղափոխել է «Օրանգ» ազգային պարկ:

Մարդասպան փիղը հայտնի էր Բեն Լադեն մականունով, իսկ ազգային պարկում նրան տվել են Կրիշնա մականունը:

Անտառային դեպարտամենտը ցանկացել է ազատ արձակել կենդանուն, սակայն հանրությունը բողոք է հայտնել՝ կապված մարդասպան փղի ազատ արձակման հավանականության հետ: