Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 11-ին Բաբաջանյան փողոցի սուպերմարկետներից մեկում գող են բռնել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 45-ամյա Իսահակ Ք.-ին եւ 40-ամյա Նաիրա Ք.-ին:
Պարզվել է, որ Նաիրա Ք.-ն մարտի 23-ին սուպերմարկետից գողություն էր կատարել, ինչը նկատվել էր անվտանգության աշխատակիցների կողմից սրահի տեսագրությունն ուսումնասիրելու ժամանակ:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:





























