StandardToilet ընկերությունը ներկայացրել է զուգարանակոնք, որի նստատեղն ունի 13 աստիճանի թեքություն, հայտնում է Naked-Science-ը։

Նման զուգարանակոնքի վրա ծանրության մեծ ման ընկնում է ծալված ոտքերի վրա, որն արդեն մի քանի րոպեից զգալի ֆիզիկական անհարմարություն է առաջացնում։ Ընկերության տնօրեն Մահաբարա Գիլայի խոսքերով՝ 13 աստիճանը «ընդհանուր առմամբ այնքան էլ անհարմար չէ, սակայն վեր կենալ դուք կուզենաք բավական արագ»։

Թեք զուգարանակոնքի ստեղծողը վստահեցնում է, որ իր ստեղծագործությունն օգնում է լավացնել կեցվածքը եւ տոնուսի մեջ պահել կոնքի մկանները։ Սակայն դրա գլխավոր նպատակն է նվազեցնել վնասները, որոնք գործատուն կրում է զուգարանում աշխատակիցների երկար մնալու պատճառով։ Աշխատակիցների երկար ընդմիջումները միայն Մեծ Բրիտանիայում ինդուստրիայի վրա չորս միլիարդ ֆունտ սթեռլինգ են նստում։

Protecting ՏՏ-ընկերության կողմից այս ամառ կատարված հարցումը ցույց է տվել, որ որոշ բրիտանական քաղաքների բնակիչներ իրոք աշխատանքային ժամերի մի զգալի մաս զուգարանում են անցկացնում։ Օրինակ, լոնդոնցիները գրասենյակային զուգարանում միջինը օրական 28,5 րոպե են անցկացում։ Սակայն դրա մեջ ոչ բոլորն են լուծման անհրաժեշտ խնդիր տեսնում։ «Գրասենյակում զուգարանը երբեմն այն միակ տեղն է, որտեղ աշխատակիցը կարող է առանձնանալ։ Աստված մի արասցե, մենք վերածենք միակ տեղը, որտեղ աշխատակիցը կարող է ինքն իր հետ մնալ, եւս մեկ հիշեցման, թե մարդը միշտ պետք է աշխատի»,- ասում է մասնագետ Ջենիֆեր Կաուֆման-Բյուլերը։

Ոչ ստանդարտ հայտանագործությունը մեծ վրդովմունք է առաջացրել համացանցում։ Օգտատերերը թեք զուգարանակոնքն անվանել են «կապիտալիզմի վերջին փուլ» եւ նշել են, որ նման նորամուծությունը կխախտի հաշմանդամություն կամ աղիների խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները։ Շատերը նաեւ կասկած են հայտնել, որ տարօրինակ զուգարանակոնքը ֆեյք է, քանի որ Գիլան LinkedIn-ում էջ չունի, եւ նրա ընկերության կայքը բավարար տեղեկատվական չէ։ Այնուամենայնիվ, ընկերության կոնտակտային տվյալները կարելի է գտնել Բրիտանական զուգարանային ասոցիացիայի կայքում։