ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը Վականդան նշել է որպես երկիր, որի հետ կնքվել է ազատ առեւտրի համաձայնագիր, չնայած այն բանին, որ դա հորինված թագավորություն է կոմիքսներից եւ «Սեւ հովազը» ֆիլմից։

Նախարարության ներկայացուցիչն ասել է, որ հորինված երկրի անվանումն ավելացվել է ցուցակում թեստային նպատակներով, տեղեկացնում է BBC-ին։

Նախարարության կայքում, սակագների օնլայն ցանկում տեղադրվել է ապրանքների մանրամասն ցուցակը, որոնցով առեւտուր են արել երկու երկրները, ներառյալ բադիկները, ավանակները եւ կթու կովերը։

Marvel տիեզերքում Վականդան սուպերհերոս Սեւ հովազի արեւելաաֆրիկյան հայրենիքն է։

Երկիրը հանվել է ցուցակից այն բանից հետո, երբ ամերիկյան լրատվամիջոցները սկսել են հարցեր տալ այդ մասին։ Դրանից հետո ցանցերում հայտնվել են կատակներ այն մասին, որ պետություններն առեւտրային պատերազմ են սկսել։