Համարվում է, որ կոկորդիլոսները միայն ջրում կարող են նպատակասլաց գիշատիչներ լինել, իսկ հայտնվելով ցամաքում՝ նրանք անշնորհք սողում են կամ պարզապես ծուլորեն պառկում արեւի տակ։ Սակայն իրականում դա այդպես չէ, ասում են գիտնականները, որոնք պարզել են, որ կոկորդիլոսները կարող են քառատրոփ վազել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ֆլորիդայի կենդանաբանական այգում տեղադրված տեսախցիկները թույլ են տվել պարզել, որ կոկորդիլոսները կարող են շատ արագավազ լինել։ Կոկորդիլոսների 15 տեսակների մեջ, որոնց հետեւել են, հայտնաբերվել են ութը, որոնց ներկայացուցիչները կարող են թռչկոտել եւ արագ վազել։ Դրանցից են ֆիլիպինյան, ամերիկյան, կուբայական, գաճաճ եւ արեւմտաաֆրիկյան կոկորդիլոսները, պատմում են գիտնականները։

Որոշ կոկորդիլոսներ, գիտական աշխատանքի հեղինակների խոսքերով, կարող են 20 կմ/ժ արագությամբ վազել։ Ընդ որում, այդ ժամանակ նրանք իրենց վերջույթներն ասիմետրիկ ռեժիմով են օգտագործում՝ քայլի երկարությունը մեծացնեկու համար։ «Դա պարզապես անհնարին է։ Կոկորդիլոսները տարբեր քայլվածք ունեն, սակայն դա նրանց չի խանգարում միանման արագ վազել, եթե դա պահանջվում է։ Կոկորդիլոսները քառատրոփ վազում են հիմնականում այն դեպքերում, եթե նրանց լուրջ վտանգ է սպառնում։ Եւ դա, ամենայն հավանականությամբ, շատ կարեւոր էվոլյուցիոն առավելություն է»,- հավելում են գիտնականները։