Հյուսիսամերիկյան աերոտիեզերական պաշտպանության հրամանատարությունը՝ NORAD-ը, հետեւում է Սանտա Կլաուսի ճամփորդությանը:
NORAD-ը ԱՄՆ-ի եւ Կանադայի միացյալ զինվորական հրամանատարություն է, որի խնդիրն է աերոտիեզերական ու ծովային նախազգուշացումների եւ ամբողջ Հյուսիսային Ամերիկայում վերահսկման միջոցների թողարկումը:
Ավելի քան 60 օր այն ռեալ ժամանակի ռեժիմում հետեւում է Սանտա Կլաուսի ճամփորդությանը, մինչ նրա եղջերուներ լծած սահնակը հատում է երկրագունդը՝ նվերներ բաժանելով երեխաներին: «Քանի որ NORAD-ը կատարում է սպառնալիքներից Հյուսիսային Ամերիկայի պաշտպանության իր գլխավոր առաքելությունը, մենք հպարտանում ենք, որ շարունակում ենք ամբողջ աշխարհով Սանտայի ճանապարհորդությանը հետեւելու մեր ավանդույթը»,- նշված է NORAD-ի հայտարարության մեջ:
www.noradsanta.org վեբկայք է այցելում աշխարհի ավելի քան 200 երկրից եւ տարածքներից մոտ 15 մլն յուրահատուկ այցելու:
Սանտային հետեւելու NORAD-ի ավանդույթը մեկնարկել է 1955 թվականին, երբ Կոլորադո-Սփրինգսում հանրախանութը Հյուսիսային բեւեռում հեռախոսահամարը պատահաբար տպագրել էր լրագրային գովազդում:
Առաջին զանգը ստացվել էր փոքրիկ աղջկանից: Նրան պատասխանել էր ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ Հարրի Շոուփուն՝ հակաօդային պաշտպանության Մայրցամաքային հրամանատարության տնօրենը: Գնդապետը աղջկան հավաստիացրել էր, որ Սանտան ճանապարհին է, իսկ երբ կենտրոն սկսել էին զանգահարել ավելի շատ երեխաներ, զինվորականներն իրենց պաշտպանական առաքելությանն ավելացրել էին նոր խնդիր:
Սանտայի ճանապարհորդությանը հետեւողները հիմա կարող են նրա գտնվելու վայրին տեղեկանալ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում եւ YouTube-ում հրապարակվող NORAD-ի հաշվետվությունների միջոցով:




























