29-ամյա ինժեներ-ծրագրային ապահովման մասնագետ Բեն Վորկմանը ցանկանում է իր մարմինը կատարելագործել առաջատար տեխնոլոգիաների հաշվին, հաղորդում է Americaru-ն:

ԶԼՄ-ները նրան անվանում են «իրական Թոնի Սթարք»:

Բեն Վորկմանն արդեն մի քանի տեխնոլոգիական իմպլանտ է տեղադրել մարմնի մեջ: Մասնավորապես, նրա ձեռքերի մեջ հայտնվել են «RFID» եւ «NFC» համակարգչային չիպեր: Աջ ձեռքի մեջ նաեւ տեղադրված է «Tesla» ավտոմեքենայի բանալի, իսկ ձախի մեջ՝ ոչ մեծ մագնիս:

Նորարարի հետ զրույցում լրագրողները պարզել են, որ Բենն ինքնուրույն է գրում իր իմպլանտների համար ծրագրային կոդերը: