Գերմանիայում 23-ամյա մի քաղաքական գործիչ կասկածվում է զուգարանի թուղթ գողանալու մեջ:

Գերմանական Շտրալզունդ քաղաքի վարչակազմում թուղթն սկսել էր անհետանալ զուգարաններից մի քանի շաբաթ առաջ: Ինչպես հայտնում է Local-ը, փաթեթների պարբերական կորուստը նկատել են հավաքարարները:

Վերջիններս փորձել են պարզել, թե ով է գողը եւ գտել են նրան: Շտրալզունդի դատախազությունը հաստատել է, որ երբ պատգամավորը դուրս է եկել զուգարանից, նրա մոտ երկու փաթեթ է եղել: Վերջին  մի քանի ամսում կորել է մոտ 200 փաթեթ:

Փաստի առիթով հետաքննություն է ընթանում: Յոնին մեղադրանք է ներկայացվել ոչ թանկարժեք իրերի գողության մեջ, եւ եթե նրա մեղքը հաստատվի, նրան տուգանք կամ կարճատեւ բանտարկություն է սպառնում: