Երեւան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի դիմաց ապրիլի 13-ին ժամը 12։40-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Volkswagen Passat մակնիշի 09 ԼՏ 966 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 29-ամյա Վահան Պետրոսյանը (աշխատում է «Մալաթիա» ՌՈՒՎԿ սաունա մասնաճյուղում որպես կառավարիչ) վրաերթի է ենթարկել 50-ամյա Լարիսա Սարգսյանին: Վերջինս տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վրաերթի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ժանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գագիկ Հարությունյանը:
Նրա հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:





























