ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ իր բոլոր փողերը կծախսի նախագահ Դոնալդ Թրամփից ազատվելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գլխավոր նպատակը Դոնալդ Թրամփից ազատվելն է։ Ես ծախսում եմ իմ բոլոր փողերը, որպեսզի ազատվենք Թրամփից․․․ Դուք ուզում եք, որ ես շա՞տ թե՞ քիչ ծախսեմ»,- «Ռոյթեր»-ին տված հարցազրույցում ասել է Բլումբերգը։
Բլումբերգը նախընտրական մրցապայքարի մեջ է մտել նոյեմբերին եւ, ըստ ԶԼՄ-ների, հեռուստատեսային գովազդի վրա ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսել։ Նա Թրամփի ակտիվ հակառակորդներից մեկն է եւ ընտրությունների է գնում նրան հաղթելու խոստումով։ Սակայն դեմոկրատների կողմից որպես միասնական թեկնածու առաջադրվելու համար Բլումբերգը դեռեւս պետք է ներկուսակցական ընտրություններում ստանա ընտրողների, այնուհետեւ հուլիսին կուսակցական համագումարի պատվիրակների աջակցությունը։ Առայժմ, հարցումների տվյալներով, Բլումբերգն ընդամենը հինգերորդ տեղն է զբաղեցնում կուսակիցների շրջանում՝ ավելի քան 20 տոկոսով զիջելով մրցապայքարի առաջնորդ Ջո Բայդենից։
ԱՄՆ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2020թ․ նոյեմբերի 3-ին։





























