Աշխարհի ամենավատ արժույթին՝ արգենտինական պեսոյին, նոր արժեզրկում է սպասվում, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում անելով Bloomberg-ին: Գործակալությունը նշում է, որ նախորդ 2 տարիների ընթացքում արգենտինական արժույթը թուլացել է:
Մասնավորապես, 2018 թվականին պեսոյի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է ավելի քան երկու անգամ՝ 2018 թվականի հունվարի 1-ին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ 18,61 պեսոյից 2019 թվականի հունվարի 1-ին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ մինչեւ 37,653 պեսո:
2020 թվականի առաջին օրերին արգենտինական արժույթը կմնա մեկ դոլարի համար 60 պեսոյի մակարդակի, սակայն BNP Paribas SA-ում շուկաների զարգացման գլոբալ ռազմավարության ղեկավար Գաբրիել Գերշտեյնը, ում կանխատեսումները 2019-ին Bloomberg-ն անվանում է ամենաճշգրիտը, ակնկալում է նոր անկում:
«Եթե շուկայական մակարդակը կտրուկ աճի, ապա պաշտոնական փոխարժեքը պետք է շտկվի: Այդ արժութային ռեժիմը զգալի ծախսեր ունի իրական տնտեսության համար»,- ասել է վերլուծաբանը:
Գերշտեյնը նշում է, որ պեսոյի թուլացման պրոցեսը կարող է սկսվել 2020 թվականի գարնանը, իսկ արդեն տարեվերջին դրա արժեքն այնքան կնվազի, որ մեկ դոլարի դիմաց կկազմի 100 պեսո: Այդպիսով, ներկայիս փոխարժեը կընկնի եւս 40 տոկոսով:



























