Բրիտանական Բրիստոլ քաղաքի համալսարանի ղեկավարությունը «պատմական» որոշում է ընդունել` թաղել գրեթե 200 տարի առաջ մահապատժի ենթարկվածի կմախքը: Այդ ողջ ընթացքում հանցագործի կմախքը գտնվել է պահարանում` լինելով ուսումնական իր ուսանողների համար:

18-ամյա Ջոն Հարվուդը դաժանաբար սպանել էր իր նախկին ընկերուհուն: Մի անգամ նա տեսել է աղջկան ուրիշ տղայի հետ զբոսնելիս եւ քարը նետել էր 17-ամյա Էլիզա Բալսումի գլխին:

1821թ. ապրիլի 13-ին Ջոնին մահապատժի էին ենթարկել, իսկ հնարամիտ բժիշկ Սմիթը հանցագործի մնացորդները վերցրել էր հետազոտական աշխատանքների համար: Նա մաշկազերծել էր Հարվուդի դին եւ տեղադրել պահարանում` ցուցադրելով ուսանողներին: Ավելի ուշ կմախքը հայտնվել էր Բրիստոլի համալսարանում:

2011թ. ապրիլի 13-ին` մահապատժի տարելիցի օրը Բրիստոլի մերձակա Հենհեմ գյուղի գերեզմանատանը կայացել է Հարվուդի հուղարկավորությունը: