Հունվարի 25-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ծնկոսկրի փակ բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 60-ամյա մի կին եւ հայտնել, որ Ռուբինյանց փողոցում անհայտ ավտոմեքենա նստելու ընթացքում մեքենան շարժվել է, ինչի հետեւանքով ինքը ընկել է եւ ստացել վնասվածք:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ՔՀԲ ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 60-ամյա կնոջը Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի մեքենայի 38-ամյա կին վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 14.10-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:



























