Շաբաթ օրը Կահիրեի քրեական դատարանը որոշում է կայացրել երկրի մուֆթիին փոխանցել «Բեյթ Անսար ալ-Մակդիս» ահաբեկչական խմբավորման 37 զինյալի գործերը՝ 54 հանցագործության համար մահապատժի որոշման հաստատման նպատակով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով al-Masry al-Youm թերթը:
Ավելի ուշ «Իսլամական պետությանը» միացած խումբը ղեկավարում էր Հիշամ Աշմաուին, որին եգիպտական լրատվամիջոցները երկրի «ամենավտանգավոր ահաբեկիչ» են կոչում: Սկզբում գործով 208 մարդ էր անցնում, պատիժը սահմանվել է 37-ի նկատմամբ:
«Տիրայի շրջանում գտնվող Կահիրեի քրեական դատարանը որոշում է կայացրել ահաբեկիչ Հիշամ Աշմաուիի և 36 այլ անձանց գործը` 54 հանցագործության մեղադրանքով … փոխանցել երկրի մուֆթի Շաուկի Ալյամին, որպեսզի վերջինս շարիաթի որոշում կայացնի նրանց մահապատժի վերաբերյալ: Վերջնական որոշման կայացման նպատակով նախատեսված նիստը նշանակվել է մարտի 2-ին»,- նշում է թերթը:
Դատապարտյալները 54 հանցագործություն են գործել, որոնց թվում են ոստիկանության նշանավոր սպաների սպանությունները, Կահիրեի անվտանգության վարչությունների շենքերի, ինչպես նաև մզկիթների և այլ շինությունների ռմբակոծություններն ու կողոպուտները: Մասնավորապես, հանցագործները փորձել են սպանել ՆԳ նախկին նախարար Մոհամմեդ Իբրահիմին:
Դատապարտյալները մեղադրվում են ահաբեկչական խմբին հարելու, «Մուսուլման եղբայրներ» խմբավորման հետ համագործակցության, պետական հաստատությունների ոչնչացման և այլ իրավախախտումների մեջ:




























