Ղազախստանում ոստիկանությունը կալանավորել է մի կնոջ, որը կորոնավիրուսի մասին սուտ տեղեկատվություն է տարածել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ակտյուբինսկի շրջանի ոստիկանները կալանավորել են դեղագործական ընկերության աշխատակցի, որը կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվություն է տարածել։ Սոցցանցերի մոնթորինգի ընթացքում հունվարի 29-ին բացահայտվել է WhatsApp սոցիալական ցանցի միջոցով սուտ տեղեկատվության տարածման փաստ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ հարցաքննության ընթացքում կալանավորվածը խոստովանել է կեղծ տեղեկատվություն տարածելու փաստը եւ ասել, որ անկեղծորեն զղջում է դրա համար։ Ոստիկանության վարչությունը նախնական հետաքննություն է սկսել։
ԶԼՄ-ների եւ տեղեկատվական այլ ցանցերի միջոցով սուտ տեղեկատվություն տարածելու համար Ղազախստանում, որպես պատիժ, նախատեսված է տուգանք, ուղղիչ աշխատանքներ եւ մինչեւ երեք տարվա ազատազրկում։





























