Շվեդիայում Arctic Bath Hotel անվանումով լողացող հյուրանոց է բացվել։ Դրա առանձնահատկությունը ոչ միայն տեղակայման, այլեւ ձեւի մեջ է, քանի որ արտաքինից այն բույն է հիշեցնում, հայտնում է Comments.ua-ն։
Օրինակ, զբոսաշրջիկներին գրավում է Հյուսիսափայլը, դեպի որը տեսարան է բացվում հյուրանոցից։ Հայտնի է, որ թռչնի բույնի նման շենքը նախագծել են ճարտարապետ Յոհան Կաուպին եւ Բերտիլեմ Խարստրեմը։
Հյուրանոցի ներսում SPA-կենտրոն, սաունա եւ ռեստորան կա, իսկ էքստրեմալ զգացողության սիրահարների համար՝ սառցե ջրով «արկտիկական բաղնիք»։ Բոլոր համարները հատուկ արահետներով միացած են ափին։ Հյուրանոցում մեդիտացիայի, ինչպես նաեւ արեւային լոգանքների հատուկ տեղ կա։
Դիրքի շնորհիվ Arctic Bath Hotel-ի հյուրերը Հյուսիսափայլը կարող են ձմռանը տեսնել։ Հյուրանոցում մնալու արժեքը մեկ գիշերվա համար սկսվում է 915 դոլարից։




























