Հաստատվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս. Ֆիլիպիններում տղամարդ է մահացել, հաղորդում է BBC News-ը:

Մահացու վիրուսի զոհը Ուհան քաղաքից 44-ամյա չինացի է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ՝ նա վարակվել էր նախքան Ֆիլիպիններ ժամանելը:

Տղամարդը ժամանել էր երկիր չինուհու հետ միասին, որի մոտ նույնպես ախտորոշվել է կորոնավիրուս:

Ինչպես հաղորդում է Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը, տղամարդու մոտ սկսվել էր սուր թոքաբորբ, եւ նա հոսպիտալացվել էր Մանիլայում:

Տղամարդը մահացել է, երբ արդեն դադարեցվել էին Ֆիլիպիններից դեպի Չինաստան ուղեեւորությունները: