ԱՄՆ-ի Cotton Branch Farm արգելոցում կա խոզերին «գրկողի» թափուր հաստիք, գրում է The Mirror–ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ արգելոցին անհրաժեշտ են մարդիկ, որոնք կգան եւ ժամանակ կանցկացնեն խոզերի հետ, կգրկեն եւ կշոյեն նրանց, ինչպես նաեւ կկերակրեն կենդանիներին թխվածխաբլիթով:

Արգելոցը գտնվում է Հարավային Կարոլինա նահանգում: Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նշված է. «Կցանկանա՞ք փոխել խոզերի կյանքը Cotton Branch-ում»: